ԴԻԱԼՈԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ» ԱՄՍԱԳՐԻ 2024 Թ․ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՐԸ
Հայաստանի միակ ռուսալեզու գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրը՝ «Լիտերատուրնայա Արմենիան» առաջին անգամ լույս է տեսել հեռավոր 1958 թվականին։ Այդ պահից սկսած ամսագում հրատարակվում են հայ գրականության դասական և ժամանակակից լավագույն ստեղծագործությունները։ Այս տարիների ընթացքում ամսագիրը ծառայում է այլ երկրների հետ Հայաստանի մշակութային կապերի ամրապնդմանը՝ ներկայացնելով նրա արվեստը, գիտությունը, պատմությունը, զարգացման ժամանակակից փուլի հրատապ խնդիրները։ Հայ գրողների տարբեր լեզուներով հրատարակված տասնյակ գրքեր խմբագրության աշխատակիցների՝ իրենց գործի իսկական վարպետների ջանքերի արգասիքն են։ Խմբագրությունը ստեղծել է գրականության ստեղծագարծությունների տողատակերի շտեմարան, որի հիման վրա այդ ստեղծագործությունները ռուսերենից թարգմանվում են նաև այլ լեզուներով։